Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 1738-ով: Ապաքինվել է 1494 մարդ:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 225 893: Ապաքինվել է ևս 1494 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 210 445:

Կորոնավարակից մահացել է ևս 38 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 2 481:

Կարանտինային ռեժիմում է 389 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 5 480 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 223-ը:

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Վրաստանում կորոնավարակի 2 012 նոր դեպք է հաստավել, ապաքինվել է 2 638 մարդ: