Ավելի քան 38 հազար դիմորդներ 2021 թվականին մտադիր են հանձնել Միասնական ազգային քննությունները: Այս մասին հայտնում է Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC):
Մարտի 31-ին՝ ժամը 18:00 ՄԱՔ-ի, ինչպես նաև ուսանողների դրամաշնորհների մրցույթի, ընդհանուր մագիստրոսական քննություննրի և դպրոցների ուսուցիչների առարկայական քննությունների գրանցումն ավարտվել է: Գործընթացը տևեց մեկ ամիս` մարտի 1-ից մարտի 31-ը ներառյալ:
Ավելի քան 3,7 հազար մարդ հավակնում է ստանալ ուսանողական դրամաշնորհ: Ընդհանուր մագիստրատուրայի քննությանը գրանցվել է ավելի քան 12,8 հազար դիմումատու: Ավելի քան 28,7 հազար ուսուցիչներ մտադիր են հանձնել առարկայական քննություն և հաստատել իրենց մասնագիտական ունակությունները:
Դիմորդները կարող են փոխել կամ ավելացնել քննական առարկան «NAEC»-ի կայքում, ինչպես նաև փոխել լեզուն:
Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը շարունակում է տեղեկատվական արշավը` այս տարի բուհեր ընդունվող դիմումատուների համար: Բաց դռների օրերն անցկացվում են առցանց՝ ամեն շաբաթ:
Ուսանող դառնալու համար Վրաստանում պետք է երեք պարտադիր քննություն հանձնել՝ վրաց լեզու և գրականություն, օտար լեզու, և մեկը կամավոր՝ գրականություն, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, կերպարվեստ և կիրառական արվեստ, կամ քաղաքացիական կրթություն: 2020 թվականից չեղյալ հայտարարված «Ընդհանուր ունակություններ» առարկան դիմորդները կհանձնեն միայն այն դեպքում, եթե դա պահանջում է այս կամ այն համալսարանը: