Ախալքալաքում մոտ 40 մարդ տեղի իշխանություններից պահանջել է թույլատրել վերսկսել ՍՊԸ «Էներգիա» հիդրոէլեկտրակայանի աշխատանքը, որը պատկանում է Հենզել Մկոյանի ընտանիքին: Քաղաքապետարանից պարզաբանեցին, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում և համապատասխան առաջարկություններ են արել:

Հունվարի 13-ից, Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության որոշմամբ կասեցվել է Մկոյանների ընտանիքին պատկանող ՀԷԿ-ի աշխատանքը:

Այսօր՝ հունվարի 25-ին, Ախալքալաքի քաղաքապետարանում հավաքվել էին շուրջ 40 հոգի, Հենզել Մկոյանի կողմնակիցներ և գործարարներ, որոնց օբյեկտները միացված են այս հիդրոէլեկտրակայանին, բողոքելու: Նրանք քաղաքապետարանից պահանջում են նպաստել հիդրոէլեկտրակայանի աշխատանքի վերսկսմանը: Ըստ բողոքողների, հիդրոէլեկտրակայանի անջատման պատճառով նրանք չեն կարող աշխատել: Ցուցարարների պնդմամբ՝ իրենց բոլոր օբյեկտները միացված են հիդրոէլեկտրակայանին, այդ պատճառով էլ դադարել են աշխատել:

Յուրա Խաչատրյանի խոսքով՝ իրենք գրեթե 15-20 տարի է օգտվում են հիդրոէլեկտրակայանի էներգիայից: Նա ևս պահանջում է վերականգնել հիդրոէլեկտրակայանի աշխատանքը:

1

Ցուցարարներից մեկի խոսքով՝ հիդրոէլեկտրակայանի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է: Նրա խոսքով, ՀԷԿ-ի բաժանորդները ամսական վճարում են առավելագույնը 50 լարի:

«Մենք՝ այս հիդրոէլեկտրակայանի բաժանորդներս, ՀԷԿ-ի աշխատանքները դադարեցնելու պատճառով, նույնպես դադարեցրել ենք մեր աշխատանքը: Հիդրոէլեկտրակայանը միանգամից անջատել հնարավոր չէր, քանի որ ամեն ինչ կարող էր փչանալ: Հիդրոէլեկտրակայանը ծառայում էր ի շահ բնակիչների, այնտեղ ոչ մի վատ բան չկա, անջատելու կարիք չկար», – ասում է Նար Հովհաննիսյանը:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, հիդրոէլեկտրակայանի աշխատանքը դադարեցվել է ֆինանսական ոստիկանության կողմից, եւ այդ հարցը քաղաքապետի իրավասության մեջ չէ:

«Քանի որ դա քաղաքապետարանի իրավասության մեջ չէ, ես խնդրեցի դիմում, այնուհետև ես դիմումը կուղարկեմ համապատասխան գերատեսչություն», – ասում է նա:

Նշենք, որ հիդրոէլեկտրակայանը պատկանում է նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքին: Ինչ պատճառով է ՀԷԿ-ը դադարեցրել իր աշխատանքը, այն ժամանակավոր է թե մշտական, Jnews-ի նյութը կհրապարակվի ավելի ուշ:

2