Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակակված ավելի քան 66 միլիոն մարդ կա, – այս մասին հրապարակել է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը:
Այդ տվյալներով, աշխարհում համաճարակի սկզբից մինչև օրս հաստատվել է 66 231 071 կորոնավիրուսով վարակման դեպք, որից 45 812 547 մարդ ապաքինվել է, մահացել է՝ 1 524 457 պացիենտ:
Այս պահի տվյալներով աշխարհում կորոնավիրուսային հիվանդության ակտիվ դեպքերի քանակը կազմում է 18 894 067: վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում Հնդկաստանն է, երրորդ տեղում՝ Բրազիլիան, չորրորդում՝ Ռուսաստանը, իսկ հինգերորդում՝ Ֆրանսիան: