ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։
«Հանգամանքները պահանջում են մեզանից վճռական և անհապաղ գործողություններ։ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են ՌԴ-ին՝ օգնության խնդրանքով։ Ես որոշում եմ կայացրել հատուկ ռազմական գործողության մասին՝ ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածի, 51-րդ կետի, ԴԺՀ և ԼԺՀ հետ բարեկամության մասին պայմանագրերի հիման վրա»,-ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի։
«Ինչպես նաև ձգտելու ենք, որ այն մարդիկ, որոնք արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակիչների, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների դեմ, կանգնեն դատարանի առջև»,- ասել է նա։
Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Այդ մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու, գրում է «Վեդոմոստին»։
«ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները և գործընկերները միասնական և վճռական պատասխան կտան։ Աշխարհը պատասխան կպահանջի Ռուսաստանից»,- ասել է նա։