Հայաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների՝ հայտնելով նրանց անուն-ազգանունները.
1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի
2. Ջիլավյան Կարեն Սարգսի
3. Կարապետյան Էրիկ Գարիկի
4. Կարապետյան Սասուն Հրաչիկի
5. Հովեյան Մեսրոպ Արթուրի
6. Մխիթարյան Վրեժ Գոռի
7. Կարապետյան Դավիթ Արմենի
8. Գևորգյան Ռաֆայել Արամի
9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի
10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի
11. Գիժլարյան Վահե Արտակի
12. Եգանյան Քաջիկ Արամայիսի
13. Շահինյան Տիգրան Էդգարի
14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի
15. Եթումյան Վահագն Ալբերտի
16. Խաչատրյան Գոռ Արամի
17. Սայադյան Հենրիկ Կարենի
Ըստ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի՝ Ադրբեջանը հաստատել է, որ սեպտեմբերյան մարտերից հետո 17 նոր ռազմագերի ունի։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ – ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր: