Այսօր՝ մարտի 27-ին, Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում նվիրված գորգագործությանը։
Միջոցառման խորագիրն էր Հովհաննես Շիրազի մոր խոսքերը` «Արհեստ սովորիր` մի եղիր նազուկ, արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»:
Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնի սաները բեմադրությունների և ժողովրդական երգերի միջոցով ներկայացրեցին գորգագործության և արհեստի նշանակությունը։ Բեմադրվեց Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։
«Գորգագործության դասի ընթացքում երեխաները ոչ միայն արհեստ, այլ նաև հայկական գորգարվեստի պատմությունն են սովորում», – ասում է Երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը:
Ներկայացրեցին հայերի կողմից գորգագործության մեջ օգտագործվող ճոխ գույների ստացման բնական եղանակները, խոսեցին հին հայկական ավետարաններից ու տավուշյան եկեղեցիներից մեկում առաջին անգամ հիշատակված կարպետ ու գորգ բառերի մասին, և այն անժխտելի փաստի, որ, չնայած աշխարհաքաղաքական ու պատմական վայրիվերումներին՝ հայ գորգարվեստը պահպանել է իր անզուգական ճոխությունը, հայկականությունն ու ազգային ստեղծարար նկարագիրը։
«Միջոցառման հիմանական իմաստը կայանում է նրանում, որ երեխաներն ավելի մատչելի կերպով հասկանան արհեստի նշանակությունը և մոռացության չտան հայ ժողովրդի պատմամշակութային արժեքները», – հավելում է միջոցառման կազմակերպիչ, Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնի գորգագործության խմբակի պատասխանատու Լալա Շահբեկյանը:
Նշենք, որ արդեն 7 տարի է Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում գործում է գորգագործության խմբակը և այս ընթացքում Լալա Շահբեկյանը ունեցել է 150-ից ավելի սան։
«Գորգն իմ թթվածինն է, ես չեմ կարող առանց գործելու»
Նինոծմինդայում գորգագործությամբ են զբաղվում