Տեղաշարժի արգելքի վերացում չի նախատեսվում, քանի որ մենք այդպիսի հիմքեր և շքեղություն չունենք, – լրագրողներին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն Օզուրգեթիում, որտեղ բացվել է արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի նոր շենք:
Բացի այդ, Տիկարաձեն խոսել է Գուրիայում համաճարակային վիճակի մասին և նշել, որ տարածաշրջանում ուշագրավ համաճարակային վիճակ է: Նա ասել է, որ հանձնարարականները պետք է կատարել, որպեսզի չխստացվեն սահմանափակումները:
«Տեղաշարժի արգելքի վերացում չի նախատեսվում, քանի որ դրա հիմքն ու շքեղությունը մենք չունենք, համաճարակը դեռ Վրաստանում է, ինչպես նաև աշխարհում: Մենք նկատում ենք, որ եվրոպական երկրներում ընթանում են զգալի խստացումներ, մինչդեռ Վրաստանում մենք ունենք զգալի մեղմացում:
Ես նշեցի, որ Գուրիայի շրջանում ուշագրավ համաճարակային վիճակ է: Տեղական իշխանությունների հետ միասին հանձնարարականներ կտանք, որոնց պահպանումը անհրաժեշտ և կարևոր կլինի, որպեսզի Գուրիայում սահմանափակումները չխստանան», – հայտնել է Էկատերինե Տիկարաձեն: