Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, Վրաստանում համավարակաբանական իրավիճակը վատթարանում է: Նրա խոսքով, երկրում արձանագրված կորոնավիրուսի օրական մակարդակն ուշագրավ է:
Գամղրելիձեն ասում է, որ հանձնարարականների կատարման վերահսկողությունը պետք է խստացվի:
«Ցավոք, երկրում համավարակային իրավիճակը վատթարանում է: Դրական ցուցանիշը, որը բավականին լավ դինամիկա է ունեցել, վերջին երկու շաբաթվա ընթացքում շատ քիչ, սակայն վատթարացման միտում է նկատվում: Հատկապես այսօր արձանագրված նոր դեպքերի քանակը շատ ուշագրավ ցուցանիշ է: Աճել է նաև օրեկան դրական ցուցանիշը: Իհարկե, նշված թվերն ու համավարակային իրավիճակն ավելի լավ են, քան մենք ունեյինք փետրվարին, նույնիսկ ավելի լավ, քան հունվարին, բայց վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատվում է վատթարացման միտում: Մենք կրկնում ենք նույնը, ինչ տեղի ունեցավ օգոստոսին, հավատալով, որ հաղթել ենք կորոնավիրուսային վարակը: Սա կարող է հանգեցնել ողբալի արդյունքի», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: