ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության գրասենյակը (RSO) ՆԳՆ պարեկային ոստիկանության վարչությանը նվիրել է փաստաթղթերի ստուգման ժամանակակից սարք:
Պարեկային ոստիկանության դեպարտամենտի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են գտնվել պարեկային ոստիկանության վարչության եւ ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության գրասենյակի ներկայացուցիչներ:
«Պարեկային ոստիկանության վարչությանը նվիրաբերված միջազգային ստանդարտներին համապատասխան սարքավորումը կօգնի սահմանապահներին մանրակրկիտ ուսումնասիրել և ստուգել ճամփորդական փաստաթղթերը:
Մեր՝ ՆԳ նախարարության և Վրաստանում ԱՄՆ դեսպանության միջև, երկար տարիների սերտ համագործակցություն կա, ինչը նպաստում է նախարարության կարողությունների ամրապնդմանը և ինստիտուցիոնալ զարգացմանը», – ասվում է հայտարարության մեջ: