Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 707 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 592 մարդ, մահացել է 8 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 288 396, այստեղից ապաքինվել է 277 303 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 877:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 823 փորձարկում, այդ թվում 16 878-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7 945-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.85% է, վերջին 14 օրվանը՝ 2.26%, վերջին 7 օրվանը՝ 2.5%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 198 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 298 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 309 անձ: