Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 185 020-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 801-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 26 դեպք է գրանցվել, 24-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 384 դեպք կա, այլ պատճառով՝ 862։
Ապաքինվել է ևս 451 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 169 172 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 11 602-ի:
Մարտի 22-ին 3 721 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 812 076 թեստավորում։