Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 104 249-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2 476-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա մեկ օրում նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է համավարակի բռնկումից ի վեր։

Ապաքինվել է ևս 1 476 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 63 258 է, փաստացի բուժվողներինը՝ 39 055-ը։

Մահվան ևս 33 դեպք կա, 27-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1 533 դեպք կա, այլ պատճառով՝ 403:

Մեկ օրում թեստավորվել է 5 202 մարդ։ Ընդհանուր առմամբ 434 026 թեստ է արվել։