«Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ, առավել ևս, ես չեմ հեռանա քաղաքականությունից», – այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան:
«Ուշացումով, բայց շնորհավորում եմ Ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ: Ինչ վերաբերում է ապագային, առաջին հերթին ուզում եմ ասել, որ, չնայած նրան, որ լուրեր են տարածվում, սակայն ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ, առավել ևս քաղաքականությունից: Իրականում մենք հետևում ենք ծրագրերին, մեր օրակարգին, որը հնարավորություն կտա առաջիկայում այդ մասին մանրամասնել կիսվել ձեզ հետ: Ձեր բոլոր հարցերին, ինչպես նախկինում, պատասխաններ կտրվեն»,- լրագրողներին հայտարարել է Գեորգի Գախարիան:
Հիշեցնենք, որ Գեորգի Գախարիան վարչապետի պաշտոնից հեռացել է փետրվարի 18-ին: