Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1973 թվականին ծնված Ա.Բ.-ին: Նա ձերբակալվել է խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի գնման և պահման մեղադրանքով:
Ըստ ՆԳՆ-ի՝ հանցագործությունը պատժվում է 5-ից մինչև 20 տարի կամ անժամկետ ազատազրկմամբ:
Բաթումիում մեղադրյալի տան խուզարկության ժամանակ իրավապահները որպես ապացույց առգրավել են 502 հաբեր բուպրենորֆին պարունակող «Սուբօքսին» թմրանյութ, 13 գրամ «Մեթամֆետամին», ինչպես նաեւ 849 հաբ ու «MDMA»-ի 12 բեկոր:
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերով: