ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր բաժանմունքի և Ֆինանսների նախարարության հարկային ծառայության մաքսային վարչության ծառայողները, համատեղ գործառնական և քննչական միջոցառումների արդյունքում՝ «Կարծախի» մաքսակետում բերման են ենթարկել Թուրքիայի քաղաքացի Ֆ.Դ.-ին՝ ծնված 1970 թ.-ին:
Ըստ ՆԳՆ-ի՝ թմրամիջոցը թաքնված է եղել ձերբակալվածի մեքենայի հատուկ գաղտնարանում: Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները հայտնաբերել և որպես իրեղեն ապացույց առգրավել են կես կիլոգրամ հերոին և 99 հաբ նոր հոգեմետ նյութ MDMA:
Քրեական գործը հարուցվել է «Ապօրինի ներմուծում Վրաստան, արտահանում կամ հատկապես մեծաքանակ թմրամիջոցների, դրանց այլընտանքային միջոցների, պրեկուրսորների կամ նոր հոգեակտիվ նյութերի միջազգային տարանցում», որը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-ից 20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկմամբ:
Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 2-րդ մասի, 260-րդ հոդվածի 6-րդ մասի, 262-րդ հոդվածի 1-ին մասի, 262-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» ենթակետի համաձայն: