Ախալքալաքի մարզադպրոցից Կարատեի միջազգային առցանց մրցույթին (Open Georgia-Online Kumite) մասնակցել են չորս մարզիկներ, նրանցից երեքը զբաղեցրել են մրցանակային տեղեր:
KUMITE առցանց-մրցաշարին աշխարհի 5 երկրներից մասնակցում էին 100 մարզիկներ, այդ թվում՝ Ախալքալաքից:
Մարզիկների գրանցումն ընթացել էր փետրվարի 22-ից մարտի 7-ը՝ «MYUVENTEX» մարզական պորտալում: Մրցումները կազմակերպվել էին Վրաստանի Կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից:
Այս մրցումներին Ախալքալաքի մարզադպրոցից մասնակցում էին չորս մարզիկներ` մարզիչ Ռաֆայել Դարբինյանի գլխավորությամբ, որոնցից երեքը զբաղեցրել են հետևյալ մրցանակային տեղերը.
Աքսաննա Ավետյան (աղջիկներ), 16-17 տարեկանների տարիքային խումբ, 1-ին հորիզոնական,
Կիմա Նորսոյան (աղջիկներ), 14-15 տարեկանների տարիքային խումբ, 1-ին հորիզոնական,
Դավիթ Սեսաձե (տղաներ), 16-17 տարեկանների տարիքային խումբ, 3-րդ հորիզոնական: