Թբիլիսիում, մայիսի 20-ից – 21-ը, տեղի ունեցավ WKF «OPEN GEORGIA» կարատեի միջազգային մրցաշարը։ Նրան մասնակցում էին նաեւ ախալքալաքցի կարատեիստները, որոնք վերադարձել են մեդալներով։

Վրաստանի կարատեի WKF «OPEN GEORGIA» բաց առաջնությանը մասնակցել է 10 երկրի 388 մարզիկ: Ախալքալաքից, Վրաստանի կարատեի բաց առաջնությանը մասնակցել է 14 մարզիկ։ Նրանք բոլորը մարզադպրոցի սաներ են։ Նրանց մարզում է Սարգիս Մարգարյանը։

Ախալքալաքցի մարզիկները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

karate1

• Վարդ Շախբազյան, 10-11 տարեկան տարիքային խումբ, 45 կգ քաշային կարգ, առաջին տեղ, գ. Բալխո

• Անահիտ Նիկողոսյան, 10-11 տարեկան տարիքային խումբ, 30 կգ քաշային կարգ, առաջին տեղ, գ. Տրկնա

• Վահան Ափոզյան, 12-13 տարեկան տարիքային խումբ, 50 կգ քաշային կարգ, երկրորդ տեղ, գ. Բուղաշեն

karate2

• Գրիգոր Ալմասյան, 6-7 տարեկան տարիքային խումբ, 24 կգ քաշային կարգ, երրորդ տեղ, գ. Օրջա

• Սամվել Աղասարյան, 12-13 տարեկան տարիքային խումբ, 40 կգ քաշային կարգ, երրորդ տեղ, գ. Տրկնա

• Արշավիր Մկրտչյան, 12-13 տարեկան տարիքային խումբ, 55 կգ քաշային կարգ, երրորդ տեղ, գ. Բալխո

• Մանվել Դավիթյան, 12-13 տարեկան տարիքային խումբ, 55 կգ քաշային կարգ, երրորդ տեղ, գ. Բալխո