Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1336 դեպք:

Ապաքինվածների ընդհանուր թիվը կրկին կազմում է 1088:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7597 մարդ: