Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատել է 121 միլիոնի սահմանը,- այս մասին հրապարակում է worldometers պարբերականը:

Այդ վիճակագրության համաձայն՝ համաճարակի սկզբից մինչև օրս Covid-19-ից մահացել է 2 681 768 մարդ, ապաքինվել է՝ 97 768 814:

Այս պահին աշխարհում կորոնավարակի 20.7 միլիոն ակտիվ դեպք կա.

Կորոնավիրուսով վարակակիրների թվով առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում է Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան: