Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 922 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 35 841 թեստ, այստեղից 19 939-ը՝ հակագենի արագ թեստով և 15 902-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 8.15%, վերջին 14 օրը –7,88%, վերջին 7 օրը – 7,42%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 889 286 դեպք: Ապաքինվել է ևս 4 999 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 832 675:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 36 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 12 731 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 308 497 պատվաստում, օրական՝ 6 817:

Կարանտինի ռեժիմում է 37 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 6 142-ը: