Հասարակություն 14 Սեպտեմբերի, 2022 • Վրաստանում համաճարակային իրավիճակը կայունանում է

COVID-ի հաջորդ վիճակագրությունը կհրապարակվի հոկտեմբերի սկզբին, որից հետո տվյալները կթարմացվեն ամեն ամիս։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են առողջապահության նախարարությունից։

Ըստ նախարարության՝ այս որոշման պատճառը երկրում կորոնավիրուսի տարածման նվազման միտումն է և համաճարակային իրավիճակի կայունացումը։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբից ամեն շաբաթ հրապարակվում է COVID-ի վիճակագրությունը։ Այսօր հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում վիճակագրությունը չի թարմացվել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝