Հունվարի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 567 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 661 մարդ, մահացել է 36 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 984 802, այստեղից ապաքինվել է 924 072 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 395:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 60 753 փորձարկում, այդ թվում 34 092-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 26 661-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.16% է, վերջին 14 օրվանը՝ 9.14%, վերջին 7 օրվանը՝ 9.84%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 596 549 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 864 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 68 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 379 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 077 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: