Պետական աուդիտի ծառայությունը ստուգել է Նինոծմինդայի քաղաքապետարանի 2018-2019 թվականներին կատարված աշխատանքը, որի արդյունքում պարզվել է, որ քաղաքապետարանը երկու տարվա ընթացքում ընդունել է 1 274,5 հազար լարիի չափով աշխատանքներ, որոնք թերի են եղել և վերանորոգման կարիք ունեն:
Աուդիտորական եզրակացության մեջ նշվում է, որ 2018-2019 թվականներին Գորելովկա գյուղի թիվ 3 հանրային դպրոցի շինարարական և վերականգնողական աշխատանքներն իրականացվել են 417,7 հազար լարիի չափով, իսկ Նինոծմինդա քաղաքի թիվ 3 հանրային դպրոցի վերանորոգման աշխատանքները՝ 100.5 հազար լարիի չափով: Սակայն ստուգման արդյունքում պարզվել է, որ օբյեկտները վնասված են:
Այս օբյեկտներից բացի, ստուգման արդյունքում հայտնաբերվել է անորակ աշխատանքներ՝ ընդհանուր 756,3 հազար լարիի չափով: Մասնավորապես, վնասվել են ճանապարհները, մանկապարտեզները և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ: Մունիցիպալիտետում հաստատված պրակտիկային համապատասխան, օբյեկտներում իրականացվող աշխատանքները սովորաբար ստուգվում են մունիցիպալիտետի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Բետոնե ճանապարհներն ընդունելիս որակը հաստատելու համար իրականացվել են բետոնի լաբորատոր փորձարկումներ:
Բացի այդ, մունիցիպալիտետն ընդունել է նախագծեր՝ տարբեր փորձագիտական կազմակերպությունների դրական արդյունքների հիման վրա: Ինչպես պարզվել է, որոշ դեպքերում մունիցիպալիտետի կողմից ներդրված վերահսկողության ընթացակարգերը չէին ապահովում համարժեք երաշխիքները՝ որակի համապատասխան չափանիշների և նորմերի պահպանման վերաբերյալ: Աշխատանքների մի մասը վատ է կատարվել, տարածքները վնասված են և լրացուցիչ վերականգնման կարիք ունեն:
2017-2019 թվականներին, աուդիտորական հաստատությունը «Քրիզոլիտ +» ընկերության հետ 454,6 հազար լարիի չափով պայմանագիր է կնքել՝ վերահսկելու ավելի քան 50 հազար լարիի չափով ենթակառուցվածքային օբյեկտի նախագծումը և շինարարությունը: Պայմանագրի պայմանների համաձայն, մատակարարը պատասխանատու է կատարված աշխատանքների որակի համար: Մունիցիպալիտետում չի կարողացել ապացույցներ ներկայացնել «Քրիզոլիտ +»-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին, ինչը թույլ է տվել իրականացնել անորակ աշխատանքներ: Աուդիտորական ծառայությունն ուսումնասիրել է նաև Ադիգենիի և Ախալցիխեի մունիցիպալիտետների 2018-2019 թվականների գործունեությունը:
Աղբյուրը՝ Sknews.ge