«Energo Pro Georgia» էներգաբաշխիչ ընկերությունը հաղորդում է, որ հունիսի 28-ին, ժամը 12:30-ից մինչև 18:30-ը, պլանային աշխատանքների պատճառով նախատեսվում է հոսանքազրկում Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ախալցիխեում:
Ախալքալաքում էլեկտրաէներգիայի անջատումը սպասվում է ժամը 16:30-ից մինչև 18:30-ը՝ Աղմաշենեբելիի, Ազատության, Դեմիրճյանի, Սանապիրոյի (Ափափողոց), Դարբինյանի, Մաշտոցի, ինչպես նաև մոտակա փողոցներում:
Հոսանքազրկում է սպասվում նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
12:30-ից մինչև 18:30-ը էլեկտրականությունը կանջատվի Փոկա, Ռոդիոնովկա, Խուլգումո, Գորելովկա և մոտակա գյուղերում:
Ժամը 17:00-ից 18:30-ը Ախալցխայի մի քանի փողոցներ, ինչպես նաև Գրելի, Անդա և Անդրիածմինդա գյուղերը կմնան առանց էլեկտրաէներգիայի:
Վերականգնողական աշխատանքների ավարտին պես էլեկտրականությունը կվերականգնվի:
Տեղեկատվությունը հաղորդում է tv9news.ge-ն