Ըստ Վրաստանի Միացյալ ոռոգման համակարգի Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տեղեկատվության, երեկ փորձարկվել է «Ալմալի» ոռոգման համակարգը, որը սակայն չի աշխատել: Այն հնարավորություն կտա ոռոգման ջրով ապահովելու 9 գյուղերի ֆերմերների դաշտեր:
Խմբագրությունում կարտոֆիլագործներից ստացանք բողոք այն մասին, որ «Ալմալի» ոռոգման համակարգը, որը վերականգնվել է և պետք է աշխատեր դեռ 2015թ.-ին, մինչ հիմա չի աշխատում :
Պարզելու համար, թե ինչու ոռոգման համակարգը մինչ հիմա չի աշխատում, jnews.ge-ն կապվեց Վրաստանի Միացյալ ոռոգման համակարգի ընկերության Սամցխե-Ջավախքի սպասարկման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Խմալաձեի հետ: Նա մեզ հեռախոսով պատասխանեց, որ երեկ իրենք փորձել են միացնել «Ալմալի» գծի պոմպերը, սակայն պոմպերը չեն աշխատել: Սպասարկման կենտրոնը ախտորոշում է կանչել Թբիլիսիից, հաստատելու համար, թե ինչն է խնդիրը և ինչու գիծը չի աշխատում: Սակայն, առայժմ արդյունքները դեռ հայտնի չեն:
ՍՊԸ Միացյալ Վրաստանի ոռոգման համակարգերի ընկերությունը ստեղծվել է 2013 թ.-ին, որն ունի սպասարկման կենտրոններ ողջ Վրաստանում: Սամցխե-Ջավախքի սպասարկման կենտրոնը բացվել է Ախալքալաքում:
Շուշան Շիրինյան