Սեպտեմբերի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 906 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 256 554-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 18 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5 216 դեպք կա, այլ պատճառով՝ 1 199:

Ապաքինվել է ևս 672 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 238 527 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 11 612 է։

Սեպտեմբերի 23-ին կատարվել է 6 221 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 676 198 թեստ է արվել։