Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել գաղտնի ձայնագրությունների գործով: Այս մասին ասվում է դատախազության կողմից տարածած հայտարարության մեջ:
«Վրաստանի գլխավոր դատախազությանը հրապարակավ բացահայտված գաղտնի ձայնագրությունների հիման վրա, հետաքննություն է սկսվել անձնական զրույցի չարտոնված ձայնագրման/գաղտնալսման, ինչպես նաև անձնական հաղորդակցության ձայնագրման, ապօրինի օգտագործման և տեղեկատվության տարածման փաստերի վերաբերյալ, Վրաստանի քրեական օրենսդրության 158-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված հանցանքի նշաններով:
Գործով ընթացող հետաքննության շրջանակներում, իրականացվելու են բոլոր անհրաժեշտ հետաքննչական և դատավարական գործողությունները, ձայնագրությունը ձեռք բերելու և տարածելու օրինականությունը պարզելու համար: Տարածված ձայնագրության իսկությունը հաստատելու նպատակով նշանակվելու են համապատասխան փորձաքննություններ: Դրանից հետո հանրությունը կտեղեկացվի հետաքննության արդյունքների մասին», – ասված է հայտարարության մեջ: