Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հունիսի 21-23—ը Վրաստանի արեւելքում և Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում կպահպանվի օդի բարձր ջերմաստիճանը, արեւելյան Վրաստանի ստորոտներում՝ 33,38, լեռնային շրջաններում՝ 31,36 աստիճան:
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ հունիսի 24-ից հուլիսի 1-ը Վրաստանի արեւելքում օդի ջերմաստիճանն առանձին օրերին կարող է գերազանցել 38 աստիճանը:
Օդերեւութաբանների խոսքով՝ սպասվող բարձր ջերմաստիճանը անտառային հրդեհների առաջացմանը նպաստող գործոններից մեկն է: