Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գակղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսով վերավարակման մեկ դեպք է արձանագրվել:
Ինչպես Գամկղրելիձեն հաղորդել է Միջկառավարական համակարգող խորհրդի նիստի ավարտին կայացած ճեպազրույցում, հիվանդի մոտ վիրուսը կրկին հաստատվել է երեք ամիս անց:
Գամկրելիձեի խոսքով՝ հիվանդության կրկնվելու դեպքում, ինչպես եւ առաջին անգամ, հեշտ է անցնում:
«Կրկնակի վարակման մեկ դեպք ունենք, երեքամսյա ընդմիջումով: Սրանք տարբեր շտամեր չեն, նույնն է, վարակը կրկնվել է 2,5 – 3 ամիս անց: Ինչ վերաբերում է տարիքին, վարակվածը տարեց մարդ չէ»,- հայտարարել է Գամկղրելիձեն: