Մարտի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 888 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 831 մարդ, մահացել է 17 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 639 678, այստեղից ապաքինվել է 1 594 011 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 612:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 21 620 փորձարկում, այդ թվում 19 218-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 402-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 4.11% է, վերջին 14 օրվանը՝ 10.92%, վերջին 7 օրվանը՝ 7.54%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 838 287 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 301 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: