Հայաստանում ապրիլի 24-ին կատարվել է 2 186 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 13 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 828 դեպք, որոնցից 410 571 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1 952 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 622 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 683 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 305 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է է 3 037 290 թեստավորում: