Զինվորական և ոստիկանական ազգային ակադեմիայի ներկայացուցիչները Սամցխե-Ջավախքի դիմորդներին են ներկայացրել իրենց հնարավորությունները:
Մարտի 31-ին, Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շենքում տեղի է ունեցավ հանդիպում, որը կազմակերպել էր հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Նախարարությունի: Հանդիպմանը ներկա էին ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ախալցիխեի քաղաքապետարանների ավարտական և բարձր դասարանների աշակերտներ, ինչպես նաև ուսանողներ: Հանդիպման նպատակն էր ազգային փոքրամասնությունների ինտեգրումը Վրաստանի կրթական համակարգին:
Հանդիպման ընթացքում խոսվեց նախագահական 1+4 ծրագրի մասին, որը կշարունակվի մինչ 2018 թվականը ներառյալ, ինչը հնարավորություն կտա հայկական դպրոցների աշակերտներին սովորելու վրացական բուհերում: Սակայն, կշարունակի արդյոք այս ծրագիրը 2018 թվականից հետո, դեռ հայտնի չէ: Այս ծրագրին դիմորդների թիվը կազմում է 1000 մարդ: Մոտ 520 մարդ ընդունվել են վրացական համալսարաններ և 94 մարդ ստացել դրամաշնորհներ:
Այն հարցին, թե արդյոք կարող է հայ աշակերտը, ով սովորում է ռուսական դպրոցում, քննությունները կարող է հայերեն լեզվով հանձնել, քննությունների և գնահատման ազգային կենտրոնի լոգիստիկայի բաժնի համակարգող` Մայա Գաբունիան ասաց, որ ոչ մի սահմանափակում չկա: Յուրաքանչյուր աշակերտ կարող է հանձնել քննությունները այն լեզվով, որը նշել է մինչ քննությունները: Նրա խոսքով, աշակերտները կարող են հանձնել էքստերն քննություններ միայն 18 տարին լրանալու դեպքում:
Դավիթ Աղմաշենեբելիի անվան Ազգային զինվորական ակադեմիայի ներկայացուցիչ Դիանա Ինանիշվիլին ներկայացրեց ազգային ակադեմիայի հնարավորություններն ու ծրագիրը: Ազգային զինվորական ակադեմիան գտնվում է Գորի քաղաքում: Ուսուցումը անցկացվում է Թուրքական և Ամերիկյան կրթական մոդելներով: Ընդունվելուց հետո պայմանագիր է կնքվում: Ուսուցումը տևում է 10 տարի, որը բաժանվում է մեկ տարի՝ վրաց լեզվի ուսուցում, 4 տարի բակալավրիատ, 5 տարի անց ուսանողը ստանում է 2 դիպլոմ` բարձրագույն կրթության և զինվորական կրթության: Հաջորդ 5 տարին պարտադիր զինվորական ծառայության է անցնում Վրաստանի տարբեր մարզերում: Որի համար էլ նախօրոք պայմանագիր է կնքվոմ:
«5 տարի անց պարտադիր զինվորական ծառայությունից հետո, արդեն հնարավոր կլինի որոշել, շարունակել թե ոչ զինվորական ծառայությունը: Նախքան վրացերեն սովորելը, որը տևում է մեկ տարի, ուսանողները պետք է անցնեն 5 շաբաթյա ֆիզիկական նախապատրաստում: Սովորելու համար զինվորական ակադեմիայում ֆիզիկական նախապատրաստումը շատ կարևոր է, և դա պետք է մտքում ունենալ: Ֆիզիկական նախապատրաստման կանոնակարգերը աղջիկների համար ավելի հեշտ է, քան տղամարդկանց: Զինվորական ակադեմիայում վերապատրաստումից հետո հանարավոր է շարունակել կրթությունը Թուրքիայում կամ Ֆրանսիայում, քանի որ այդ երկրների զինվորական ակադեմիաների և Վրաստանի զինվորական ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր», – ասաց Դիանա Ինանիշվիլին:
Դավիթ Աղմաշենեբելիի անվան Ակադեմիայում սովորելը անվճար է բոլորի համար: Ուսանողներին կտրամադրվի դասագրքեր, առողջության ապահովագրություն, սնունդ և կացարան, ինչպես նաև յուրաքանչյուր ուսանող կստանա կրթաթոշակ մինչ 200 լարի մեկ ամսվա ընթացքում: Եթե ապագայում ուսանողը ցանկանում է տեղափոխել կրթությունը մեկ այլ բուհ, կրթության դրամաշնորհը նա չի կորցնում, դրամաշնորհը անցնում է տվյալ բուհ-ին:
Զինվորական ակադեմիա ընդունելության համար պետք է հանձնել քննություններ` վրաց լեզվից, օտար լեզուներ, մաթեմատիկայից և տրամաբանությունից: Ուսուցման ընթացքում, 7 օրից 5-ը, ուսանողը պետք է լինի ռազմական բազայում, իսկ շաբաթ և կիրակի օրերին, կարող են ազատ տեղաշարժվել:
Ազգային փոքրամասնությունների համար կա նաև հնարավորություն սովորելու Վրաստանի ոստիկանության ակադեմիայում: Այս հնարավորության մասին պատմեց գնդապետ Մամուկա Կոյավան` Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի տեղամասային տեսուչների վերապատրաստաման ֆակուլտետի ղեկավարը:
Կրթությունը ոստիկանության ակադեմիայում նույնպես բաղկացած է 4 տարի բակալավրիատից և մագիստրատուրայից: Մագիստրատուրան բոլորի համար անվճար է:
«Ներքին գործերի նախարարության ակադեմիայի ուսանողների 98-99% -ին աշխատանքով ապահովում են բարձր պաշտոններում: Ըստ օրենքի, Ազգային փոքրամասնություններին պատկանող ուսանողները ունեն քվոտաներ դա ընդհանուր ուսանողների թվի` 5%-ն է, այսինքն, այս տարի կա քվոտա` ազգությամբ 8 – հայերի, 8 – ադրբեջանցիների, 2 – աբխազների և 2- օսերի: Կրթությունը բակալավրիատի ուսանողներին վճարովի է` 2000 լարի տարվա համար», – նշեց Մամուկա Կոյավան:
Ոստիկանության ակադեմիայում ևս գործում է նույն կրթական համակարգը` 1+4: Կրթությունն անցկացվում է 3 ուղղությամբ` պարեկային ոստիկանության, քննիչի և ոստիկանության տեսուչի, սահմանային ոստիկանության:
«Ինչպես են ընդունում դիմումները` կա հատուկ ձև, դիմումը լրացնելուց հետո, կանցնի ժամանակ և ձեզ կզանգահարեն, և կկանչեն քննության: Քննություն տրամաբանությունից և IQ թեստ: Դիմորդները պետք է հավաքեն բարձր միավորներ` 130-ից 230, հաջորդ փուլ անցնելու համար հարցազրույն են անցնում: Այնուհետև կա պարտադիր բուժզննում և միայն դրանից հետո է սկսվում ուսուցումը: Հնարավոր է նաև 6 ամսյա ուսուցում ակադեմիայում, որն անվճար է, սակայն կարող են սովորել միայն բարձրագույն իրավաբանական կրթությամբ մարդիկ: Ակադեմիան ապահովում է հանրակացարանով և օրը մեկ անգամյա սննդով», – ասաց Մամուկա Կոյավան:
Քրիստինե Մարաբյան