Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատել է հաջորդ՝ 2024 թվականի բյուջեն։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեն կազմում է 18 684 400 լարի։ Այս պահին նախատեսվում է, որ դա կլինի մունիցիպալիտետի եկամտային մասը, և ծախսերը նախատեսված են նույն չափով։ Սակայն, ըստ տեղական իշխանությունների, հաջորդ տարի մունիցիպալիտետի բյուջեն կավելանա Տարածաշրջանային հիմնադրամից և Բարձրալեռ հիմնադրամից հատկացվող սուբսիդիաների հաշվին: Ըստ տեղական իշխանությունների՝ ակնկալվում է, որ բյուջեն կավելանա մոտավորապես 18,000,000 լարիով։ Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի բյուջեի եկամուտները 2024 թվականին՝ 2023 թվականի համեմատ, աճել են ավելի քան 1,5 մլն լարիով։

Հիշեցնենք, որ առաջին անգամ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն դեկտեմբերի 22-ին վերանայել և առաջարկություններով վերադարձրել է բյուջեի նախագիծը։ Այդ ժամանակ պատգամավորներն առաջարկել էին մի քանի փոփոխություն կատարել.

– բարձրացնել նորածիններին միանվագ վճարի չափը

– մտցնել մեկանգամյա պարգևատրում գերազանց ակադեմիական առաջադիմություն ունեցող աշակերտների համար

– հանել միայնակ ծնողների համար բարձրագույն կրթության համար վճարների համաֆինանսավորման տարիքային շեմը

– առանձին կոդով ամրագրել «գենդերային միջոցառումներ» կետը

– ֆինանսավորում հատկացնել գյուղերում ցուցանակներ տեղադրելու համար։

Վերոնշյալ բոլոր առաջարկներից քաղաքապետարանն կատարել է 3-ը. բյուջեում ներառել է նորածինների միանվագ վճարի ավելացում, միայնակ ծնողների բարձրագույն կրթության համաֆինանսավորման վճարների տարիքային շեմը վերացրել է և ավելացրել առանձին կոդով «գենդերային միջոցառումներ» կետը:

Բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների պարգևատրումը և ցուցանակների ծախսերը չեն ներառվել 2024 թվականի բյուջեում:

Ախալքալքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները բյուջեն հաստատելուց հետո շնորհավորեցին միմյանց գալիք տոների և Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Մունիցիպալիտետի բոլոր բնակիչներին ևս մաղթեցին բարօրություն գալիք 2024 թվականին։