Հասարակություն 2 Փետրվարի, 2019 • Ախալքալաք-Կարծախ ճանապարհին սահմանափակումներ են գործում

Վրաստանի Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, եղանակային բարդ պայմանների պատճառով, ավտոճանապարհներին գործում են սահմանափակումներ: Մասնավորապես, սահմանափակումը վերաբերում է Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին:

«Բարդ օդերևութաբանական պայմանների (ուժգին ձյուն, ձնաբուք) պատճառով, միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհի 1կմ — 36.5 կմ հատվածում արգելված է կցոորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ինչպես նաև ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է»,- նշված է Ավտոճանապարհային վարչության տեղեկությունում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝