Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ և Գոգաշեն գյուղերում Ախալքալաքի տեղական զարգացման խումբը (LAG) իրականացնում է «Ախալքալաքում երիտասարդական կրթական և թվային կենտրոնների ստեղծում» ծրագիրը:

Ծրագրին աջակցում են Գյուղի զարգացման և գյուղատնտեսության եվրոպական հարևանության ծրագիրը (ENPARD III), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ:

Այս ծրագրի համար Ախալքալաքի զարգացման խումբը (LAG) հատուկ ընտրել է հեռավոր Գոգաշեն և Խավեթ գյուղերը: Նախագիծը պատրաստվել է «Խելացի գյուղեր» նախաձեռնության շրջանակներում: Այս գյուղերի դպրոցներում կստեղծվեն նորարարական ուսումնական կենտրոն: Կենտրոնն իրենից կներկայացնի մեկ սենյակ, որը հագեցած կլինի համակարգիչներով, հեռուստացույցով, թրեյնինգների համար նախատեսված սարքավորումներով և տարբեր այլ սարքավորումներով` պետական լեզվի, օտար լեզուների ուսուցման համար: Այս կենտրոններում կսովորեն ինչպես դպրոցականները և ուսուցիչները, այնպես էլ գյուղի երիտասարդներն ու կանայք:

«Ախալքալաքում երիտասարդական կրթական և թվային կենտրոնների ստեղծում» նախագիծն արդեն սկսվել է, սարքավորումների նախապատրաստումն ու գնումն ընթացքի մեջ է: