Ախալքալաքի Շրջանային Վարչությունում ակտիվորեն ընթանում է թոշակառուներին բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ շնորհելու պրոցեսը, որպեսզի նրանք սեպտեմբերից կարողանան ստանալ կենսաթոշակի հավելում, սակայն հնարավոր է, որ ոչ բոլոր կենսաթոշակառուներին հասցնեն ժամանակին շնորհել կարգավիճակ:

Թոշակառուների դիմումները բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ստանալու համար, որոնք օգնեցին հավաքել գյուղերի լիազոր անձինք, հավաքվել են շրջանի գրեթե բոլոր գյուղերում և ներկայացվել Շրջանային Վարչությանը: Որքան է կոնկրետ, մնացել 64 գյուղերից Ախալքալաքի շրջանի Շրջանային Վարչության իրավաբանական բաժնի ղեկավար` Խաչատուր Ալեքսանյանը դժվարացավ պատասխանել, սակայն ասաց, որ արդեն դիմումների 90% -ը լիազորները բերել են, մնացել է դրանք գրանցել: Քաղաքից ստացվել է շուրջ 10 հայտ: Հեշտացնելու համար կարգավիճակ տալու գործընթացը, ավարտելու համար մինչ սեպտեմբեր ամիս, առաջին հերթին բոլոր թոշակառուներին, Ախալքալաքի Շրջանային Վարչության իրավաբանական բաժինը լրացուցիչ աշխատողներ միացրեց:

Այս տարվա սեպտեմբերից, ըստ «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին օրենքի» բարձրլեռնային շրջանների բնակիչների տարիքային կենսաթոշակներին հավելում կլինի և թոշակը կկազմի 216 լարի, այդ պատճառով Ախալքալաքի շրջանի բոլոր թոշակառուները շտապում են ստանալ կարգավիճակ, որպեսզի կարողանան օգտվել այս նպաստներից: Սեպտեմբերից հետո, թոշակառուն կկարողանա օգտվել նպաստից այն դեպքում, եթե նրան տրվել է կարգավիճակ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից: ‘

Ըստ Ախալքալաքի Շրջանային Վարչության իրավաբանական բաժնի ղեկավար` Խաչատուր Ալեքսանյանի, աշխատանքը շատ ծավալուն է, քանի որ բացի թոշակառուներից գալիս են նաև, այլ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են ստանալ կարգավիճակ:

«Արդեն ավելի քան 2000 դիմում կա: Չափից շատ է աշխատանք: Մեր աշխատակիցները ամեն ինչ անում են մինչև սեպտեմբեր հասցնելու համար: Ես կարծում եմ, որ ստացված դիմումներից 80-90%-ը պատրաստ կլինի մինչ այդ ժամանակ: Եթե ​​մենք չհեշտացնեինք թոշակառուների տրամադրման կարգը, ապա կդիմեին ավելի քան 300 թոշակառուներ և կարողանային ստանալ ոչ թե 80-90%-ը, այլ 20%-ը», – ասում է Խաչատուր Ալեքսանյանը:

Ախալքալաքի Շրջանային Վարչությունում թեթևացնելու համար թոշակառուների դիմում ներկայացնելը հանեցին մի քանի պարտադիր փաստաթղթեր և պրոցեսի մեջ ներառեցին գյուղերի և քաղաքի լիազորներին: Հանձնակատարները իրենք են գնում թոշակառուների տուն, իրենք լրացնում ձևաթղթերը և, ապա տանում Շրջանային Վարչություն գրանցման համար: Իսկ քաղաքում թոշակառուն, որը ցանկանում է օգտվել թեթևացման կարգից կարգավիճակ ստանալու համար, պետք է դիմում գրի Շրջանային վաչության նախագահի (Գամգեբելի) անունով: Եվ Շրջանային Վարչության իրավաբանական բաժնի աշխատողները իրենք կգնան հայտ ներկայացնողի տուն և կլրացնեն ձևաթերթիկը:

Մեկ ամսվա ընթացքում բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ է շնորհվել 500 թոշակառուների: 1500-2000-ը կստանան շուտով: Պետք է նշել, որ շրջանում կա 9400 թոշակառու, որոնցից 3000-ը կարգավիճակ ստացել են մեխանիկորեն, քանի որ ունեին սոցիալական միավորներ: Մնացածը կստանան պարզեցված կարգով:

Շուշան Շիրինյան