Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան:
Վարչապետի այսօր ստորագրած հրամանագրի համաձայն՝ «PCR» թեստի բացասական պատասխանի հիման վրա Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիները օդային սահմանով իրավունք կունենան մուտք գործել Վրաստան:
Սույն կանոնակարգը տարածվում է նաև այն այցելուների վրա, ովքեր հանդիսանում են ԵՄ անդամ պետությունների՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Քաթարի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի քաղաքացիներ:
Այս երկրներից Վրաստան մուտք գործելու դեպքում, այդ թվում` տարանցիկ ճանապարհով, քաղաքացի կամ ռեզիդենտ այցելուները պետք է 72 ժամ վավերություն ունեցող PCR թեստի բացասական պատասխան ներկայացնեն և երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը պետք է անցնեն պարտադիր «PCR» թեստավորում: