Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներն այսօր չեն բացվել, քանի որ, երեխաներին սնունդ մատակարարողների հետ պայմանագրերի կնքման գործընթացը, նմուշների ստուգման պատճառով ձգձգվել է:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրենի խոսքով, այսօր մանկապարտեզները չբացելու պատճառը սննդամթերքն է: Տենդերը շահած սննդամթերք մատակարարող ընկերությունները գնումային գինը ավելի քան 20% -ով իջեցրել են սկզբնական գումարից: Միավորումը դրանց որակը ստուգելու համար պահանջել էր սննդամթերքի նմուշները, որից հետո պահանջել էր փոխել մթերքը, ինչը մատակարարի կողմից արվել է:
«Մինչ նմուշները փոխվեցին, բերեցին նորմալ մթերք, պայմանագրերի կնքման գործընթացը ձգձգվեց: Մենք 4 օրով ուշացանք: Փաստաթղթերը պատրաստ կլինեն հինգշաբթի օրը: Մանկապարտեզները կբացենք հաջորդ շաբաթվանից, երեքշաբթի օրը, քանի որ երկուշաբթի օրն ոչ աշխատանքային է », – ասաց Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 13 մանկապարտեզ, որոնցից 4-ը բացվելու են առաջին անգամ, իսկ 9-ը գործող մանկապարտեզներն են:
Կբացվեն թե ոչ մանկապարտեզները մարտի 1-ին, կախված է սննդամթերքը մատակարարողներից
Հացի, շաքարավազի, կակաոյի, մակարոնեղենի, վերմիշելի, թեյի, աղի և կանաչեղենի տենդերը 64 815 լարիի չափով շահել է «Ցոտնե Դեվելոփմենթ» ՍՊԸ-ն: Ընկերությունը նախնական գումարը իջեցրել է 7,4%-ով:
Միս գնելու համար մունիցիպալիտետը հատկացրել է 100 234 լարի, տենդերը շահել է ՍՊԸ «Դեվելոփմենթ գրուպ» ընկերությունը 83 606 լարիի չափով: Ընկերությունը նախնական գնից գումարն իջեցրել է 16,6% -ով:
Բրինձ, բանջարեղեն և մրգեղեն գնելու համար հատկացվել է 48 237 լարի: Տենդերը 38 395 լարիով շահել է «Ցոտնե Դեվելոփմենթ» ՍՊԸ-ն: Ընկերությունը գումարը նվազեցրել է 20,4% -ով:
Մանկապարտեզների համար հավկիթ գնելու համար մունիցիպալիտետը հատկացրել է 8032 լարի: 6885 լարիի չափով տենդերը շահել է «Ցոտնե Դեվելոփմենթ» ՍՊԸ-ն: Ընկերությունը գումարը իջեցրել է 14% -ով: