Օգոստոսի 22-ին, Ախալցիխեում, Քաղաքացիական ներգրավվածության կենտրոնում, Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանը և նրա փաստաբան Միրիան Նիկոլաձեն հանդիպում անցկացրեցին տարածաշրջանային լրատվամիջոցների և ՀԿ-ների հետ, խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, ինչպես նաև պետական մարմինների կողմից Նարինե Գինոսյանի նկատմամբ հետապնդումների մասին պատմելու նպատակով:
Հանդիպմանը հիմնականում ներկա էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: «Ես հիմա, այս պահին կանգնած եմ այս բոլոր կառույցների առջև միայնակ, ես պայքարում եմ սրա դեմ, շնորհակալություն եմ հայտնում, որ եկել եք: Այսօրվա մեր նպատակն է բարձրացնել այս հարցը և գնալ մինչև վերջ: Ապագայում մենք նամակով դիմելու ենք խորհրդարանին, մենք հիմա սպասում ենք Մարդու Իրավունքների Պաշտպանի որոշման արդյունքներին: Մենք այս հարցը կբարձրացնենք գենդերային և այլ հանձնաժողովներում», – ասել է Գինոսյանը:
Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Նինոծմինդայի մանկապարտեզների տնօրեն Նարինե Գինոսյանին և հաշվապահ Անժելիկա Փութուլյանին մեղադրանք է առաջադրել Վրաստանի ՔՕ 182-րդ հոդվածով, ինչը ենթադրում է «Յուրացում կամ վատնում»: Ըստ գործի նյութերի՝ նրանք մեղադրվում են մինչև 9000 լարի պետական գումարների յուրացման կամ վատնման մեջ:
Հուլիսին, նրանց դատավարությունը սկսվելուց հետո, Նարինե Գինոսյանը հայտարարեց, որ խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ 3 տարի առաջ, և որ բյուջետային միջոցների յուրացման մեղադրանքով քրեական հետապնդումը հարուցվել է նրա դեմ պատգամավորի հետ սեռական հարաբերություն ունենալու մերժման պատճառով:
«Այն բանից հետո, երբ մեր պարոն Հենզել Մկոյանը հասկացավ, որ ոչինչ չի կարող լինել, հենց այդ սպառնալիքներից հետո ես սկսեցի խնդիրներ ունենալ քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցների հետ, նրանք սկսեցին ինձնից պահանջել ֆինանսական փաստաթղթեր, ինչին ես պատասխանեցի՝ աուդիտ ուղարկեք, նա կստուգի: Այսպես շարունակվեց 2 տարի», – պատմում է նա:
Ըստ նրա, նա պատասխանել է աուդիտորական եզրակացության բոլոր դիտողություններին, բայց պատմությունը դրանով չի ավարտվել:
«Մայիսին սկսեցին խնդիրներ առաջանալ, երբ սկսեցին վկաներին կանչել, որպեսզի իմ դեմ կեղծ ցուցմունքներ տան: Միայն դրանից հետո ես հասկացա, որ սա ոչ միայն ստուգում էր, այլ հետապնդում: Ես համոզված եմ, որ դա Հենզել Մկոյանի ազդեցությունն է», – ասում է նա:
Նարինե Գինոսյանը հայտարարեց, որ Նինոծմինդայում սեռական ոտնձգություններ հաճախ են լինում, և խնդիրն այն է, որ կանայք սովոր չեն և չգիտեն, թե ինչպես պիտի պաշտպանվեն:
«Բազմաթիվ կանանց առաջարկներ են արվում, և նրանք, ովքեր մերժում են, աշխատանքից հեռացնում են, հեռացնում են նաև նրանց ամուսիններին: Մի դեպք կար, երբ ընտանիքը սեռական ոտնձգությունների պատճառով ստիպված թողեց ամեն ինչ և հեռացավ Նինոծմինդայից` հետագա հետապնդումներից խուսափելու համար: Այս առթիվ մեզ մոտ քաղաքապետարանի դիմաց գործադուլներ էին կազմակերպվում: Այս նույն տղամարդկանց պատճառով եղել է դեպք, երբ շտապօգնություն է կանչվել քաղաքապետարան», – պատմում է նա: