Վրաստանի ՆԳՆ հրապարակեց նյութ, որում նշվում են որոշ մանրամասնություններ հունվարի 13-ին Նինոծմինդայում տեղի ունեցած սպանության վերաբերյալ:
ՆԳՆ հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ ոստիկանության Սամցխե-Ջավախքի, Իմերեթիի ու Ռաճա-Լեչխումիի դեպարտամենտները օպերատիվ-որոնողական գործողությունների ընթացքում ձերբակալել են 6 անձնավորության. նախկինում դատված Թեմուր Բ. 1971 թ. ծնված, նախկինում երեք անգամ դատված Նոդար Ա. 1974 թ. ծնված, նախկինում դատված Կոբա Շ. 1971 թ. ծնված Իվանե Գ. 1980 թ. ծնված, Քեթևան Խ. 1978 թ. ծնված ու Դարիկո Շ. 1985 թ. ծնված:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հունվարի 10-ին Կոբա Շ.-ն հանցագործության նախապատրաստման ու պլանավորման համար Նոդար Ա.-ի ու քաղաքացի Իվանե Գ.-ի հետ հանդիպել են Քեթևան Խ.-ի բնակարանում, որտեղ էլ պլանավորել են փողերի թալանումը ու զինված հարձակումը: 2016 թվականի հունվարի 13-ին մեղադրյալները մոտեցել են Բագրատ Ս.-ի տանը, խաբեությամբ և ուժի գործադրմամբ մտել են տուն, ուժի գործադրմամբ ու սպառնալիքով թալանողները պահանջել են փող ու թանկարժեք զարդեղեն Էմմա Ս.-ից ու Սոնիկ Ս.-ից:
Դիմադրության արդյունքում մեղադրյալ Թեմուր Բ. դաժան ծեծել ու դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Սոնիկ Ս.-ի կոկորդի մասում: Նինոծմինդայի բնակիչ 1936 թ. ծնված Սոնիկ Ս. տեղում մահացել է ստացված վերքերից, այդ ժամանակ մեղադրյալները փախել են դեպքի վայրից: Նրանց շորերը, հանցագործության գործիքները, այդ թվում դանակը, որով իրականացվել է Սոնիկ Ս.-ի սպանությունը, հանցագործությունը թաքցնելու նպատակաով նետել էին: Այս գործի վերաբերյալ ընթանում է հետաքննություն հետևյալ հոդվածներով. կողոպուտ, կանխամտածված սպանություն ու հանցագործության թաքցնում: (Վրաստանի Քրեական օրենսգրքի 179 կետ 2, ‘’Բ,, մաս. 108-րդ և 376 հոդվածներ):