Ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարված ինտենսիվ մոնիտորինգի և պարտադիր թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել դպրոցների ուսուցիչների և վարչական անձնակազմի 0,1%-ի և ամբողջ Վրաստանի աշակերտների 0,03%-ի մոտ։ Այս մասին հաղորդում է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը:

Գերատեսչության տվյալներով՝ ծնողների դիմումի կամ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքերի հիման վրա այս շաբաթ ամբողջ հանրապետությունում ուսումնական գործընթացը տեղափոխվել է ամբողջությամբ հեռավար ռեժիմի՝ 11 դպրոցներում և 109 առանձին դասարաններում: