Երիտասարդական ձեռներեցությունը գյուղական զարգացման համար (RDYE) ծրագիրը 42 ամսյա (2021-2025 թ.) նախագիծ է, որն իրականացվում է MERCY CORPS-ի ներկայացուցչության կողմից Վրաստանում՝ Ավստրիայի զարգացման համագործակցության (ADC) ֆինանսավորմամբ։ Ծրագրի աջակիցներն են Liberty Bank-ը և Սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության միջազգային հիմնադրամը:
Այս ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր հետաքրքրված են ձեռնարկատիրական գործունեությամբ, ցանկանում է իրականացնել բիզնես գաղափար կամ արդեն գոյություն ունեցող բիզնեսի ընդլայնում և կմասնակցեն հիմնական ձեռներեցության երկօրյա թրեյնինգի:
Ծրագրի նպատակն է 18-35 տարեկան երիտասարդների ձեռնարկատիրական հմտությունների ու գիտելիքների խորացմանը նպաստելը, ինչպես նաև աջակցել երիտասարդներին գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ուղղությամբ բիզնեսին, ֆինանսական հասանելիություն և շուկայական կապերի խթանման հարցում:
Հաջորդ փուլ անցած 175 երիտասարդ (որոնք ընտրվում են ըստ իրենց բիզնես գաղափարների) կմասնակցի 7-օրյա ինտենսիվ բիզնես վերապատրաստման դասընթացներին (BET), որտեղ նրանք կկատարելագործեն իրենց բիզնես պլանները, որից հետո վերջին փուլի համար կընտրվեն և կֆինանսավորվեն լավագույն 50 գաղափարները:
Ծրագիրը կիրականացվի Վրաստանի 4 շրջաններում.
1. Սամցխե-Ջավախեթի՝ Բորժոմի, Ասպինձա, Ադիգենի, Ախալցիխե, Ախալքալաքի, Նինոծմինդա
2. Քվեմո Քարթլի՝ Ռուսթավի, Մառնեուլի, Բոլնիսի, Գարդաբանի, Թեթրիծղարո, Ծալկա
3. Մցխեթա-Մթիանեթի՝ Մցխեթա, Դուշեթի, Թիանեթի
4. Շիդա Քարթլի՝ Գորի, Քարելի, Կասպի
Գրանցման վերջնաժամկետը մարտի 12-ն է: