Վրաստանում ծրագրվում է փետրվարի 1-ից բացել բոլոր առևտրի կենտրոններն ու շուկաները:

Խոշոր շուկաների սեփականատերերը հանդիպել են կառավարության տնտեսական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը քննարկվել են վերաբացումից հետո վաճառակետերում անվտանգության նորմերի կիրառման հարցերը։ Շուկայի աշխատակիցները պարտավոր են դիմակներով լինել, իսկ 2 շաբաթը մեկ անգամ կորոնավարակի թեստ հանձնել։

Նշենք, որ շուկաները (խմբ. բացառությամբ՝ գյուղատնտեսական) փակ են նոյեմբերի 28-ի նոր կարգավորումներով, արգելքի ժամկետը լրանում է փետրվարին։