Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է չինական արտադրության Sinovac պատվաստանյութը՝ արտակարգ օգտագործման համար:

Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը:

Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ, անկախ փորձագետների գնահատմամբ, պատվաստանյութի օգտագործումը խորհուրդ է տրվում 18 տարեկանից բարձր անձանց, իսկ երկրորդ դոզայով պատվաստումը՝ 2-4 շաբաթ անց:

Ապրիլի 29-ին Վրաստանը ստացավ Sinovac-ի 100 000 դեղաչափ, իսկ մայիսի 24-ին երկրում սկսվեց Sinovac-ով պատվաստումը:

Sinovac-ը, ինչպես նաև Sinopharm-ը, ոչ ակտիվացված պատվաստանյութեր են: