Վրաստանի կենսաթոշակային գործակալության ղեկավար Լևան Սուրգուլաձեն հայտարարել է, որ ավելի քան 10 000 ընկերություն արդեն գրանցվել է կուտակային կենսաթոշակային նոր համակարգում, և ներկայումս միակ խնդիրը մնում է բնակչության իրազեկության պակասը:
«Մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր ուղիները, որպեսզի հասարակությանը մանրամասն տեղեկատվություն տանք նոր կենսաթոշակային համակարգի մասին: Բացի այդ, գոյություն ունի մեր կայքի երկու տարբերակ, մեկը՝ պարզեցված, մյուսը` ավելի մանրամասն: Հետևաբար, եթե որևէ մեկը չի ըմբռնել կենսաթոշակային համակարգի մանրամասները, նա կարող է դա անել ցանկացած պահի: Ցանկացած խնդրի առաջացման կամ տեղեկատվության բացակայության դեպքում Դուք կարող եք կապվել մեզ հետ թեժ գծով », – հայտարարել է նա:
Ըստ նրա, հունվարի 20-ից սկսած արդեն սկսվել է նոր կենսաթոշակային համակարգում պետական ընկերությունների և գերատեսչությունների գրանցումը:
Գործակալության տնօրենը նաև անդրադարձավ այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ կենսաթոշակային ֆոնդի ռիսկերը և գնաճի ազդեցությանը քաղաքացիների խնայողության վրա, հաշվի առնելով, որ կուտակային համակարգը գործում է ազգային արժույթով: Անդրադարձավ նաև քաղաքացիների վստահությանը:
«Գնաճի թիրախային մակարդակը կազմում է 3%, այսինքն խնայողություններից 2 անգամ պակաս, որոնք կազմում են 6%: Բացի այդ, գնաճն աճում է միայն այն պայմաններում, երբ մարդիկ ավելի շատ գումար են ունենում: Ըստ այդմ, գնաճին զուգահեռ բարձրանում են և աշխատավարձերը, աշխատավարձի հետ միասին, ինքնաբերաբար, աճում են կենսաթոշակային ֆոնդի փոխանցումները: Արդյունքում, կենսաթոշակային խնայողություններն էլ են աճում», – ասում է գործակալության ղեկավարը:
Նրա խոսքերով, կենսաթոշակային խնայողություններն ամենաապահով ակտիվներն են համարվում, շատ ավելի ապահով, քան որևէ այլ բան՝ տուն, մեքենա և այլն: Օրենքը հստակ ասում է, որ անհնար է այն հանել, նույնիսկ եթե դրա սեփականատիրոջը սպառնում է վարկերի դիմաց տնից վտարում », – հայտարարել է Լևան Սուրգուլաձեն:
2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել կուտակային կենսաթոշակային համակարգը, որը նախատեսում է 3 տեսակի ներդրում՝ 2% – ը վճարում է աշխատողը, 2% – ը՝ գործատուն, և և 2% ավելացնում է պետությունը:
Նյութը՝ bizzone.info-ից