Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, այսօր և վաղը ամբողջ Վրաստանում սպասվում է անկայուն եղանակ:
Ըստ օդերևութաբանների, տեղումների ինտենսիվությունը կնվազի, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով: Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում սպասվում է թեթև անձրև, օդի ջերմաստիճանը կհասնի մինչ ութ աստիճան, իսկ Արևելյան Վրաստանի ցածրադիր գոտիներում` 1-6 աստիճան: Որոշ շրջաններում սպասվում է նաև չնչին տեղումներ ձյան տեսքով:
Օդերևութաբանները կանխատեսում են սառնամանիքի մակարդակի նվազում մայրաքաղաքում և ողջ Վրաստանում: Նրանց կանխատեսումներով՝ վաղը Թբիլիսիում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 4-5 աստիճան ցելսիուս: Փետրվարի 27-28-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: