Տարվա ընթացքում Թբիլիսիում և շրջաններում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հրապարակայնորեն արձանագրվել է տարբեր տեսակի բռնությունների, ոտնձգությունների և ահաբեկման շուրջ 45 դեպք։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Միջազգային Թափանցիկություն՝ Վրաստան»-ը։
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2023 թվականի հունվարի 1-ից 2023 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հետաքննություն է սկսվել լրագրողների մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելու հատկանիշներով հարուցված 14 քրեական գործերի առթիվ։
«2023 թվականին, ինչպես և նախորդ տարիներին, տեղի են ունեցել բանավոր և ֆիզիկական հարձակումների և բռնության դեպքեր իշխող կուսակցությանը քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։ Ողջ տարվա ընթացքում Թբիլիսիում և շրջաններում հրապարակայնորեն գրանցվել է ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ տարբեր տեսակի բռնությունների, ոտնձգությունների և ահաբեկման շուրջ 45 դեպք։
«Միջազգային Թափանցիկություն՝ Վրաստան»-ը տեղեկատվություն է հայցել 2023 թվականին լրագրողների դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրության և իրավական հակազդման վերաբերյալ: Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 2023 թվականի հունվարի 1-ից 2023 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հետաքննություն է սկսվել լրագրողների մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելու հատկանիշներով հարուցված 14 քրեական գործերով։ Մեկ դեպքով նախաքննությունը կարճվել է, 4 գործ ուղարկվել է դատարան՝ ըստ էության հետաքննության, իսկ 9-ի դեպքում նախաքննությունը դեռ շարունակվում է։ Բացի այդ, 6 քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է սկսել 9 անձի նկատմամբ»,- նշվում է տեղեկատվության մեջ։
Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանվում է, լրագրողների վրա հարձակումները, նրանց հասցեին սպառնալիքները և նրանց մասնագիտական գործունեությանը միջամտելը, ահաբեկման և վարկաբեկման հաճախակի դեպքերը, հանցագործությունները չհետաքննելու և անպատժելիությունը կլեպտոկրատական պետության բնորոշ հատկանիշներից են:
«Միջազգային Թափանցիկություն՝ Վրաստան»-ը կարծում է, որ եվրաինտեգրման համատեքստում և 2024 թվականին կայանալիք կարևոր խորհրդարանական ընտրություններից առաջ կարևոր է, որ իշխող կուսակցությունը նախ և առաջ ապահովի վախից զերծ և անվտանգ մեդիա միջավայր, որտեղ լրագրողները կարող են անխոչընդոտ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը և, համապատասխանաբար, հավուր պատշաճի իրազեկի հանրությանը: Դրա նախադրյալներից է լրագրողների դեմ կատարված հանցագործությունների ժամանակին հետաքննությունը և հանցագործների անպատժելիության վերացումը»,- ասվում է տեղեկատվության մեջ։