Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 12:00-ից 17:30 պլանային աշխատանքների պատճառով, Ախալքալաքի շրջանի՝ Խուլգումո, Մաջադիա, Օլավերդ, Վաչիան, Օրջա և Կորխ գյուղերը կհոսանքազրկվեն:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: