Մեխակ և Սլավա Խաչատրյանները, որոնց պարեկային ոստիկանության աշխատակիցները փորձել են ձերբակալել 2019 թ. հունիսի 6-ին դիմակայելու համար, ինչը հանգեցրել է բռնության տարրերով միջադեպի, տուգանվել են 1000-ական լարիով:

Տուգանման որոշումը կայացվել է Ախալքալաքի շրջանային դատարանի կողմից` 2019 թ. հուլիսի 9-ին: Դատարանը հունիսի 6-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից հարուցված գործը քննել է Վրաստանի Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 173-րդ հոդվածով` «Ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու» և Վրաստանի Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածով` «Մանր խուլիգանություն»:

Ախալքալաքի Ազատության փողոցի սկզբնամասում հունիսի 6-ին տեղի էր ունեցել միջադեպ: Ամեն ինչ սկսել էր այն բանից, որ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել էին մոտոցիկլավարին և նրան տուգանել առանց վարորդական իրավունքի վարելու համար: Սլավիկ Խաչատրյանը կանգնել էր իր մեքենայով, պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ նա անչափահաս մոտոցիկլիստի բարեկամն էր: Դրանից հետո, երբ նա չի ենթարկվել ոստիկանությանը և չի շարունակել իր ճանապարհը, պարեկային ոստիկանության աշխատակիցները փորձել են նրան ձերբակալել ոստիկանին դիմադրելու համար: Սլավիկ Խաչատրյանը դիմադրություն է ցուցաբերել ձերբակալության ժամանակ, որի արդյունքում բազմաթիվ մարդիկ են հավաքվել տեղում, և ձերբակալման գործընթացը ձեռք է բերել միջադեպի տեսք:

Միջադեպի վայրում ներկա անձանց կողմից նկարահանած տեսանյութից երևում է, թե ինչպես էին պարեկային ոստիկանները ձերբակալման ժամանակ պատյանից հանում է ատրճանակը: Ժողովրդի մեջ խուճապ էր առաջացել, Սլավայի հորեղբայրը միջամտել էր իր եղբորորդուն օգնելու համար, քանի որ ոստիկանների գործողությունները ընկալվել էին որպես ուժգին կերպով ծեծի ենթարկում: Արդյունքում, նրանք փորձել էին բերման ենթարկել հորեղբորն էլ՝ Մեխակ Խաչատրյանին: Նա վատացել էր, նույնիսկ գիտակցությունն էր կորցրել բարձր ճնշման պատճառով: Շտապօգնությունը Մեխակ Խաչատրյանին տեղափոխել էր հիվանդանոց, սրանով միջադեպն ավարտվել էր:

Ներքին գործերի նախարարությունից մեզ հաղորդեցին, որ նրանք ձերբակալել են Մեխակ և Սլավա Խաչատրյաններին, սակայն Մեխակ Խաչատրյանը միջադեպից հետո և մինչև ուշ գիշեր հիվանդանոցում է գտնվել, իսկ նրա հարազատների խոսքերով` Սլավա Խաչատրյանը տանն է գտնվել: Այնուհետև Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ձերբակալվածներն ազատ են արձակվել քաղաքից դուրս չգալու առնչությամբ ստորագրության հիման վրա: Մեղադրյալները չէին բողոքարկել բերման ենթարկման մեթոդները և ոստիկանության աշխատակիցների կողմից բռնարարքները՝ դատական նիստերի ժամանակ մեղադրանքն իրենց վրա վերցնելով:

Արձագանք չէր հետևել պարեկայինների գործողություններին, որոնք, դատելով տեսանյութի կադրերից, հարվածել են անչափահաս տղային: